Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ հոգևորականները նոր են իմացել Ոսկեպարի եկեղեցու մասին ու պատարագ-շոուներ են կազմակերպում։
Այդ հայտարարությանը ի պատասխան Տավուշի թեմի ներկայացուցիչ Թովմաս Առաքելյանը տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստավածածին եկեղեցին բարերաների օգնությամբ 2017 թվականին բարեկարգվել է և մատուցվել առաջին եպիսկոպոսաց պատարագը սահմանին։ Այնուհետև հաջորդ բոլոր տարիներին եկեղեցում պարբերաբար մատուցվել է պատարագ, կատարվել ժամերգություն և հնչել աղոթք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը